ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, տեղեկությունը հունիսի 5-ին հրապարակվել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում։
Փենսը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Նա կփորձի որպես նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից:
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել բարձրագույն կառավարական պաշտոնում: