Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին կանչել են հարցաքննության 2014թ. Մայդանում ակտիվիստների սպանությունների գործի շրջանակներում: Ukrainian News պարբերականի փոխանցմամբ՝ Պորոշենկոն պետք է գլխավոր դատախազություն ներկայանա մայիսի 7-ին:
Նախնական տվյալներով՝ Պորոշենկոն կհարցաքննվի որպես վկա:
Նաև ակնկալվում է, որ Ուկրաինայի գործող նախագահը կստորագրի 2016-ին տեղի ունեցած հարցաքննության արձանագրությունը, որը չի կարող կցվել գործին առանց Պորոշենկոյի ստորագրության:



