Մայակովսկի գյուղում կասեցվել է զովացուցիչ գազ...
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
 
Որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝
  • արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը.
  • չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ.
  • արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները.
  • սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: