
Ձեռներեց, ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկը երկու ամսում կորցրել է 148 միլիարդ դոլար, բայց, այնուամենայնիվ, մնացել է աշխարհի ամենահարուստ մարդը, գրում է Bild-ը:
Մասկի կարողությունն այժմ 321 միլիարդ դոլար է, և այն արագորեն նվազում է։ Հիմնական պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր Մասկի Tesla ընկերության արժեթղթերի ավելի քան 40%-ով անկումն է։
ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավարումը ստանձնելուց հետո միլիարդատերն ակտիվ պայքար է սկսել բյուրոկրատիայի դեմ, ինչն ահռելի վնաս է հասցրել նրա հեղինակությանը և Tesla ընկերությանը: Նրան քննադատում են ԱՄՆ պետական կառույցներում, կազմակերպություններում և ծրագրերում զանգվածային կրճատումների համար, որոնք Մասկի հակառակորդները որակում են կամայական։ Դրա հետևանքով Tesla-ի ավանդական հաճախորդների համայնքը՝ լիբերալ հայացքների տեր գնորդները, երես թեքում ընկերության ղեկավարից:
Փետրվարին Tesla-ն վաճառել է 43,650 ավտոմեքենա՝ նախորդ տարվա համեմատ 6%-ով պակաս: Եվրոպայում վերջին շրջանում վաճառքի ծավալները նվազել են 75%-ով: Ավելին, ագրեսիվ ակտիվիստներն ԱՄՆ-ում հրկիզում են Tesla-ի մեքենաները և ընկերության ներկում ցուցասրահների պատերին ու ցուցափեղկերին «նացիստներ» գրություններ անում:
Այս ամենը անհանգստացնում է ներդրողներին։ Ներդրումային բանկիր Ռոս Գերբերն արդեն կոչ է արել Մասկին հեռանալ Tesla-ի ղեկավարի պաշտոնից, քանի որ նրա տոքսիկ կերպարը վնասում է ընկերությանը։