Այսօր հանրապետության կրթօջախներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը։
Խորհրդանշական այս օրն այցելեցի իմ հարազատ կրթօջախ՝ Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ և ներկա գտնվեցի կազմակերպված միջոցառմանը։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Շնորհավորելով մանկավարժներին, աշակերտներին ու նրանց ծնողներին՝ աշակերտներին հորդորեցի, որ լավ սովորեն, որովհետև գիտելիքով զինված մարդն անպարտելի է, իսկ ուսուցիչներին մաղթեցի անսպառ եռանդ՝ իրենց պատասխանատու ու պարտավորեցնող գործում։
Շնորհավոր Գիտելիքի ու դպրության օր»,- գրել է նա:



