Մարզերում ունենք բնակավայրեր, որոնք ունեն նու...

Բոլորս էլ նկատել ենք, որ հանրապետության տարբեր մարզերում ունենք բնակավայրեր, որոնք ունեն նույն անունը, պետք է վերլուծել՝ դա խնդի՞ր է, թե խնդիր չէ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջերս ոչ պաշտոնապես այցելել էի մի գյուղ, որի անունը ճշգրտությամբ նույնն է, ինչ խոշորացված համայնքի անունը: Երբ գյուղացիներին ասացի՝ բա սա խնդիր չի՞, հնարավո՞ր է փոխել անունը, իրենք շատ նեգատիվ վերաբերվեցին դրան, ասացին, որ այդ անունն իրենց համար կարևոր է: Դա ես ի գիտություն ընդունեցի, բայց դեպքեր կան, երբ դա այնքան էլ սկզբունքային չէ բնակիչների համար»,- ասաց նա:

Որպես օրինակ Փաշինյանը բերեց Նոր Կյանք անունով բնակավայրերը, որոնք մի քանիսն են: