Մարությանն առաջարկում է Երևանում թույլատրելի...

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու հունիսի 26-ի նիստում առաջարկել է մայրաքաղաքում երթևեկության արագությունը 60 կմ/ժամից դարձնել 50 կմ/ժամ:

Քաղաքապետն ասել է, որ Երևանում բավականին վտանգավոր է հետիոտնի և վարորդի համար:

«Այս առաջարկը պետք է քննարկել»,- ասել է Մարությանը՝ հավելելով, որ քննարկումներին պետք է միանան նաև Ճանապարհային ոստիկանությունը և այլ գերատեսչություններ:

Քաղաքապետը նշել է,  որ այս արագությունն ընդունված է եվրոպական բազմաթիվ քաղաքներում: