2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար կալանավորված ոստիօկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, հնարավոր է, վաղը՝ օգոստոսի 4-ին ազատ արձակվի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։
«Մինչ այս պահը նախաքննություն իրականացնող մարմնից Գեղամ Պետրոսյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացնելու մասին ծանուցում չունեմ, իսկ վաղն էլ նրա կալանավորման երկամսյա ժամկետը լրանում է, և քննիչը ուզի-չուզի որոշմամբ պետք է նրա խափանման միջոցը փոխի», -ասաց Վաղարշակ Գևերգյանը։
Ամբողջական սկզբնաղբյուր կայքում



