Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Հիշեցնենք, որ politik.am-ը արդեն հայտնել էր, որ քիչ առաջ երկու տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստացվել, որ այս գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Կոռնիձոր գյուղի մոտ։
Մեր աղբյուրները, Կոռնիձոր գյուղից և Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ադրբեջանցիները դիվեսիայի ժամանակ սպանել են մեր երեք զինվորների, որոնցից մեկին գլխատել են։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Կոռնիձորի համայնքապետարանից, սակայն մեր զանգերը անպատասխան են մնում։ Պաշտպանության նախարարության համապատասխան բաժին կապնվել նույնպես չի հաջողվում։



