Ադրբեջանցիները դիվերսիա են իրականացրել Սյունի...

Քիչ առաջ երկու տարբեր աղբյուրներից Politik.am-ը տեղեկություններ ստացավ, որ այս գիշեր ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցում է իրականացրել Կոռնիձոր գյուղի մոտ։ Մեր աղբյուրները, Կոռնիձոր գյուղից և Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ ադրբեջանցիները դիվեսիայի ժամանակ սպանել են մեր երեք զինվորների, որոնցից մեկին գլխատել են։

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Կոռնիձորի համայնքապետարանից, սակայն մեր զանգերը անպատասխան են մնում։ Պաշտպանության նախարարության համապատասխան բաժին կապնվել նույնպես չի հաջողվում։