«Մարսելի» ֆանատները կոտրել են «Լիոնի» ավտոբու...

«Մարսելի» ֆանատները քարերով հարվածել են «Լիոնի» ավտոբուսի ապակիներին և կոտրել դրանք։ Հարձակման հետևանքով «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն և նրա օգնական Ռաֆայել Լոնգոն դեմքի վնասվածքներ են ստացել, հաղորդում է ESPN-ը։

Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի «Մարսել»-«Լիոն» հանդիպումը չեղարկվել է։