Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայում ՀՀ...
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մարիամ Գևորգյանին Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո)»,- ասված է հրամանագրում։