
Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մառի փողոցի նրբանցքի շենքերից մեկի 10-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։16-ին, մարվել՝ 11։33-ին։
Բնակարանի պատշգամբում (մոտ 5 քմ) այրվել են կենցաղային իրեր, բազմոց և դուռ․ տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բնակարանի այլ սենյակներ։