Նախօրեին միջազգային լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Վենեսուելայի իրեն անօրինական հռչակած ժամանակավոր ղեկավար Խուան Գուայդոն համակրելի մարդ է, որին նա չեզոք է վերաբերվում, սակայն նրա իշխանության գալու մեթոդը քաոսային է:
«Նա համակրելի մարդ է, ես նրան նորմալ եմ վերաբերվում, ամբողջովին չեզոք, սակայն եթե մենք կիրառենք իշխանության գալու այդ պրակտիկան՝ մարդը դուրս է գալիս հրապարակ, աչքերը երկինք հառում և աստծո առաջ իրեն երկրի ղեկավար հայտարարում, դա նորմա՞լ է, թե ոչ: Այդ դեպքում քաոս կլինի ողջ աշխարհում», - ասաց նա:
Նա նաև հավելեց, որ «նման կերպ Նահանգներում նախագահ ընտրենք, որտեղ պատահի, Մեծ Բրիտանիայում այդպես վարչապետ ընտրենք, Ֆրանսիայում՝ նախագահ: Ի՞նչ կդառնա»:



