Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 2-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր ամբողջ Լիբանանում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 2702 մարդ, հաղորդում է Al Jazeera-ն։
Նախարարությունը հավելել է, որ վիրավորվել է 8311 մարդ։
Նշենք, որ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև էսկալացիան վերսկսվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների սկսվելուց հետո։ Այդ գործողությունների ընթացքում սպանվել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին։



