Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ձեռ...

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանություն. Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման իրավական շրջանակ» ձեռնարկը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Այն մշակվել ու հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Երեւանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները եւ կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում։

Ձեռնարկը վերաբերում է Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը եւ կարեւոր ու պրակտիկ գործիք է Պաշտպանի կողմից զինծառայողների իրավունքների եւ ազատությունների, զինված ուժերում կանանց իրավունքների մշտադիտարկման համար: Ձեռնարկում ներառված են մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող ինչպես ներպետական օրենսդրական իրավակարգավորումներ, Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դիրքորոշումներ, այնպես էլ միջազգային իրավական չափանիշներ, ներառյալ՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի փաստաթղթերում եւ Եվրոպական դատարանի վճիռներում ու որոշումներում տեղ գտած դրույթներ:

Ձեռնարկը կազմված է հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում ու զեկույցներում տեղ գտած  խնդիրները, ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաեւ պրակտիկ կիրառելիություն:  Դրանում ներառված են զինվորական հաշվառումից ու զորակոչի կազմակերպումից մինչեւ զինված ուժերում կանանց առաջխաղացման եւ զինծառայողների ու նրանց ընտանիքների