Մենք անընդհատ խոսում ենք բարեկեցությունից, սոցիալական վճարներից, բայց ոչ մեր վիճակագրության կոմիտեն, ոչ էլ որևէ այլ մարմին մեզ չի ասում, իսկ այս պրոցեսների արդյունքում, օրինակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քանի միլիարդ դրամ են խնայել, որ իրենց մեքենաները ջարդուփշուր չեն եղել և նրանք չեն տարել տարբեր տեղերում հավելյալ նորոգումների։
Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, որոնք մտածում են, թե այս քաղաքականության արդյունքում ընթացավար արհեստավորների բարեկեցության աստիճանը պակասել է, ոչ չի պակասել, որովհետև այդ ընթացքում մեքենաների թիվը այնքան է ավելացել, որ ընթացավար և մյուս արհեստավորները հաստատ ունեն շատ ավելի մեծ աշխատանք, քան նախկինում ունեցել են։
Ես էլ, որ մեքենա էի վարում և անձնական օգտագործման մեքենա ունեի, չէի կարող հիշել, թե նախորդող շրջանում ես ինչքան եմ ծախսել։ Իմիջիայլոց անկանխիկը սրա համար էլ լավ, որ պետք լինի հետագայում իմանանք, թե մեքենայի նորոգման համար ինչքան ենք ծախսել, որ էլ հիմա այլևս չենք ծախսում»,– ընդգծեց նա։



