Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ...

«Մանդատները վերցնելու ենք, 10 հազար մարդը, ով մեզ  ձայն է տվել, պետք է իրենց ձայնը համայնքապետարանում ներկայացված լինի»,- ասուլիսում ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը։

Նա նշեց, որ իրենց աշխատանքով պետք է ապացուցեն՝ իրենց թիմն էր ավելի ճիշտ, ավելի լավ պատկերացնում Վաղարշապատ համայնքի ապագան, քան այն թիմը, որն լինելու է համայնքային իշխանության։

Ս.Խաչատրյանը նշեց, որ ընտրապայքարն ի սկզբանե  սկսվել է  ընտրախախտումներով, անհավասար պայմաններով, այդպես է մինչ օրս։

«Քվեարկությունն ավարտվել է, բայց անհավասար պայմանները, ճնշումները մեր քաղաքական թիմի նկատմամբ, մինչ այս պահը շարունակվում են, կարծում եմ, դեռևս շարունակվելու են»։