
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ Հայաստանի սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլ մաքսանենգ իրերի ապօրինի տեղափոխումը կանխելու համար։
Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Քաղաքացիները, որոնք ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում․ զանգահարել Թեժ գիծ՝ 060 84 11 99 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ՝ mdpohb2025@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հայտնում է, որ մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին տեղեկատվությունն ուսումնասիրվելու է պատշաճ ձևով՝ ապահովելով լիարժեք գաղտնիություն։