Մանվել Գրիգորյանը փախչող չէ. Արսեն Մկրտչյան

«Ամսի 25-ին բժիշկների փորձագիտական խումբը այցելել է Մանվել Գրիգորյանին՝  սահմանված ժամկետում տեղեակցնելով պաշտպանական կողմին այցի մասին: Ինքս անձամբ ներկա եմ գտնվել: Սակայն դեռ եզրակացություն չի տրվել»,- այս մասին այսօր լրագրողնրի հայտնեց ասաց Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան, փաստաբան Արսեն Մկրտչյանը: 

Հարցին, թե ինչու դեռ եզրկացություն չի տրվել փաստաբանը պատասխանեց. «Ցանկալի կլիներ որ եզրակացությունը չձգձգվեր, սակայն մյուս կողմից՝  մենք ինքներս էլ ներկայացրել ենք լրացուցիչ հետազոտությունների համար փաստաթղթեր, և որոշակի առումով հանձաժողովի աշխատանքների ծավալը մեծացել է, հետևաբար արագ աշխատելու պահանջներ ներկայացնելու համար դեռ վաղ է: 

Նշենք, որ փորձագիտական խմբի անդամներից ոք ոչ ներկա չէր այսօր կայացած դատական նիստին, ինչը ըստ փաստաբանի՝  եղել է տեխնիկակակն խնդիրների պատճառով: 

Փորձագիտական խմբի աշխատանքների ծավալը իրոք մեծ է, քանի որ Գրիգորյանը 30-ից ավելի հիվանդություններ ունի, որոնց պատմությունները գնալով բարդանում են՝  նկատեց Արսեն Մկրտչյանը:

Անդրադառնալով գործով մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանի մտավախությանն այն մասին, որ Գրիգորյանը, բուժվելու նպատակով արտասահման մեկնելու հնարավորություն ստանալով, կարող է խուսափել դատաքննությունից Մկրտչյանը  վստահեցրեց, որ Մանվել Գրիգորյանը փախնող չի, և այդ կասկածներն այս ընթացքում փարատել է.

«Դա աբսուրդի ժանրից է: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հերոս անձնավորությանը, որն ունի բազմանդամ ընտանիք, թոռներ, որն ազատագրման գործում բացառիկ դեր ունի, թողնի այդ ազատագրված հողն ու գնա Ֆրանսիա… որքանո՞վ է հարիր»,- ասաց նա: