Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատական հայց կն...

Այսօր լրատվամիջոցների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կողմից Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը բոյկոտելու հայտարարության վերաբերյալ  դատական հայց կներկայացնեն:

«Իշխանության ներկայացուցչի կողմից Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հայտարարություններն ատելության տիպիկ քարոզչություն են իրավական բոլոր հետևանքներով: Այդտեղ նաև պատվի ու արժանապատվության հետ կապված իրավական խնդիր կա, զրպարտանք: Դատական հայց ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 2-ն է, և մենք այդ ժամկետում կտեղավորվենք: Դրանից հետո այդտեղ նաև հանցակազմ ենք տեսնում և դիմելու ենք իրավապահներին՝ նրանց գնահատականը ստանալու համար»,-ասաց Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը համաքաղաքացիներին կոչ էր արել բոյկոտել Գրիգորյանին պատկանող սրճարանի աշխատանքը. «Որևէ դեպքում, անգամ ամռան ամենաշոգ եղանակին ծարավ լինելու դեպքում գեթ մեկ շիշ ջուր չգնել այդ սրճարանից, որպեսզի սրճարանը որևէ եկամուտ չապահովի»: