Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնություններ կիրա...

Խոսելու եմ տոտալ անօրինականությունների մասին, որի կրողը պետական լիազոր մարմիններ են: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Այսօր բարձրաձայնելու եմ Առողջապահության նախարարի, իմ կարծիքով, անօրինականությունների մասին, ինչն ուղղակի վերաբերում է Մանվել Գրիգորյանին մեղադրանք ներկայացնելուն: Նախարարը դա այնքան բացահայտ է անում, որով ցույց է տալիս, որ արտոնյալ կարգավիճակ ունի: Ամիսներ առաջ, երբ պաշտպանների կողմից բարձրաձայնվեց, որ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նախարարի հրամանով՝ ուղղակի վերահսկողություն տակ վերցնելով այս բժշկական խումբը, ցուցում տրվեց պարզել, թե որքանով է պաշտպանների ասածը համապատասխում իրականությանը: Այդ հանձնաժողովի ստեղծվելուց հետո բարձրաձայնեցին, որ հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում: 

Այդ ընթացքում պաշտպանյալիս վիճակն այնքան վատացավ, որ նա դադարեց քայլել: Արդեն ենթադրում եմ՝  Առողջապահության նախարարը մտածելով, որ Գրիգորյանը միգուցե սիմուլյանտություն է անում, Գրիգորյանի ոտքերը, այսպես ասած, տոկի տվեցին: Պարզվեց հետևյալը, որ ոտքերի 70-90 տոկոսը չի աշխատում: 

Դրանից հետո որոշվեց ստեղծել միջգերչատեսչական հանձնաժողով, որպեսզի կալանքը փոխելու հարցում վերջինս գնահատական տա, չնայած, ըստ էության, Առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի եզրակացությունն արդեն իսկ բավարար էր»,- ասաց նա: 

Փաստաբանը հայտնեց, որ 2 ամիս առաջ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը ևս արձանագրել է, որ հիվանդությունների բացասական դինամիկա է գրանցվել, ինչից հետ որոշվել է ևս 2-3 փորձագետ ներգրավվել հանձնաժողովում:

«Այս պահին մատը մատին չեն տալիս, քանի որ դա գտնվում է Առողջապահության նախարարի տիրույթում, և վերջինս հնարավորություն չի տալիս, որ այդ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտի»,- ընդգծեց բանախոսը: 

Բաղդասարյանը նաև հայտնեց, որ պաշտպանական խմբի կողմից նախարարին արդեն 3 գրություն է ուղարկվել, և վերջինս խախատելով օրենքի իմպերատիվ պահանջը՝  անգամ միջանկյալ պատասխան չի տվել: