Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Երևանի մանկական երկաթուղու շուրջ բարձրացած հարցերին՝ նշելով, որ տարածքը վերադառնում է Երևանի քաղաքապետարանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու նիստի ընթացքում նա շեշտել է, որ քաղաքապետարանը մերժել է այդ տարածքում հյուրանոցային համալիր կառուցելու ներդրումային ծրագիրը՝ պահպանելով տարածքի հատուկ կարգավիճակը։
Տիգրան Ավինյանը հերքել է սոցիալական ցանցերում տարածված այն պնդումները, թե իբր Մանկական երկաթուղին ոչնչացվում է։
«Իրականում սեփականատերը ինչ-որ գույք է ջարդում, ինչը մեզ համար անհասկանալի է։ Մենք ուսումնասիրում ենք, թե այդ գույքը նրա՞ն է պատկանում, թե՞ ոչ, բայց ուզում եմ հստակ ասել՝ Մանկական երկաթուղին ոչ թե ոչնչացվում է, այլ վերադարձվում է Երևանի քաղաքապետարանին»,- նշել է Ավինյանը։