Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակա...
Գոհար Մելոյանը գրել է․
Վարչապետի կողմից
-որեւէ անձի,
-որևէ գործողություն,
հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը՝
1️⃣ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է,
2️⃣անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսեւորում է՝ պաշտոնյայի կողմից❗️
Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:
Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու!
Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։
Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը։
#անմեղության_կանխավարկածը_չեղարկել_են
#քաղաքականացված_իրավապահ_համակարգ
#ես_եմ_կառավարությունը_սկզբունքով_կառավարում
#իջեցրու_սակագինը
#էջան_հոսանք_կարող_է_լինել