Ոչ թե վարչապետն է SMS-ը ուղարկել պատգամավորին կամ այլ պաշտոնյաին, այլ կուսակցության ղեկավարը իր կուսակից գործընկերոջը կարող է խնդրել պաշտոնից դուրս գալու համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ հավելելով, որ դա շատ նորմալ ժողովրդավար պատկեր է:
«Ուղղակի մեր պարագայում կուսակցության ղեկավարը եւ երկրի վարչապետը նույն մարդն է: Եղել է խնդրանք, եւ մեր գործընկերներն էլ այդ խնդրանքին ընդառաջ են գնացել՝ հասկանալով, որ կուսակցությունն այդ դիրքորոշումն ունի»,- ասաց նա:
Առուշանյանը հայտարարեց նաև. «Ես իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, թե Հայաստանը երբևիցե եղե՞լ է նման ժողովրդավար և երբևիցե եղե՞լ է, որ բոլոր ինստիտուտները հարգված են եղել և ամեն մեկը իր դերն ու դիրքն է ունեցել»:
Մանրամասն՝ տեսանյութում:



