Երեւանում այս պահին անսարք է 51 միավոր ավտոբուս, վթարված է 32-ը: Այս մասին, նշեց այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Մասնավորապես, MAN մակնիշի 87 ավտոբուսից 11-ը անսարք է, 4 միավորը՝ վթարված, «Ժոնգթոնգ» մակնիշի 391 ավտոբուսներից անսարք է 16-ը, վթարված է 21-ը: «Հայգեր» մակնիշի 141 ավտոբուսից անսարք է 3-ը,. վթարված է 6-ը: Փոքր դասի 100 միկրոավտոբուսից անսարք է 21-ը, վթարված՝ 1-ը:



