«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները.
«Ամփոփվում է այս տարվա առաջին կիսամյակը: Հիմա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների նախնական ամփոփման հերթն է: Պաշտոնական վիճակագրության տեսանկյունից դրանցից ամենաառաջինը Տնտեսական ակտիվության ցուցանիշն է: Ցուցանիշ, որ անցած տարվա հունվար-հունիսի նկատմամբ պակաս է (կամ՝ կրճատվել է) 4.7 տոկոսով:
Համավարակն՝ իր արտակարգ դրությամբ, հետք է թողել տնտեսության վրա: Որոշ ոլորտներ աճ արձանագրել են: Օրինակ՝ արդյունաբերությունը (
Տնտեսության մյուս հատվածներն աճի ցուցանիշ չունեն: Շինարարությունն
Բացի այս տվյալներից մակրոտնտեսական ընդհանուր պատկերն ավելի ամբողջական դարձնելու նպատակով պաշտոնական վիճակագրությունը հրապարակում է նաև տվյալներ աշխատավարձի մասին: Հասկանալի է, որ խոսքը միջին աշխատավարձ ասածի մասին է: Միջին աշխատավարձի չափը երեք տվյալով է հրապարակվում՝ ընդհանուր, անվանական աշխատավարձ, անվանական աշխատավարձը պետական և մասնավոր հատվածներում: Լիբերալ տնտեսական պատկերացումներից հայտնի փաստ է, որ պետությունը վատ տնտեսվարող է: Մասնավորի համեմատ: Ուստի պետական աշխատավարձը միշտ ավելի ցածր է, քան մասնավոր հատվածինը: Առաջին կիսամյակի տվյալներով միջին աշխատավարձը մեր երկրում հունվար-հունիսին կազմել է 186 հազար 410 դրամ: Պետական կառույցներում միջին աշխատավարձը 162 հազար 11 դրամ է, իսկ ոչ պետականում՝ 198 հազար 323 դրամ: Այս համամասնությունը 2018թ․ հետո կամաց-կամաց խախտվում է: 2018-ից հետո պետական աշխատավարձի բարձրացման տեմպն ավելի առաջանցիկ է, քան ոչ պետականում: Օրինակ, այս տարի պետական միջին աշխատավարձն աճել է 8.3 տոկոսով, իսկ ոչ պետականը՝ 3.8 տոկոսով: Այս մասին վերջերս շատ է խոսվում: Իսկ հիմա արդեն վիճակագրությունն է փաստում: Պաշտոնական վիճակագրությունը»:
Արա Գալոյան
Տնտեսական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org