Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն դատապար...

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն դատապարտվել է 27 տարի 3 ամսվա ազատազրկման՝ ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեղադրանքով։ Ինչպես փոխանցում է BBC-ն, այս մասին հայտնել է «Արմենպրես»-ը։

Գերագույն դատարանի հինգ դատավորներից չորսը նրան մեղավոր են ճանաչել 2022 թվականի նախագահական ընտրություններից հետո իր մրցակից Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Միայն մեկ դատավոր է կողմ քվեարկել նրա արդարացմանը։

Փաստաբանական խումբը հայտարարել է, որ դատավճիռը բողոքարկվելու է։

Դատարանի որոշմամբ՝ Բոլսոնարուն նաև արգելված է մինչև 2033 թվականը որևէ պետական պաշտոնի համար առաջադրվել։

70-ամյա նախկին նախագահը դատավարության ընթացքում գտնվել է տնային կալանքի տակ և նիստերին անձամբ չի մասնակցել։ Ավելի վաղ նա պնդել էր, թե քրեական գործերը իր մասնակցությունը կանխելու նպատակ ունեն 2026 թվականի ընտրություններում։ Բոլսոնարուն մեղադրանքները որակել է որպես «վհուկների որս»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 8-ին նրա աջակիցները ներխուժել էին կառավարական շենքեր։ Զինվորականների բացակայող աջակցության պատճառով հեղաշրջման փորձը ձախողվել էր, իսկ ավելի քան 1500 անձ ձերբակալվել էր։