
ԱՄՆ նախագահը, պատասխանելով Fox News-ի լրագրողների հարցին, ասել է, որ իր համբերությունը Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ սպառվում է։
«Իմ համբերությունը Պուտինի նկատմամբ սպառվում է, և արագ», - ասել է Թրամփը՝ բացատրելով, որ հիասթափված է Ուկրաինայում հակամարտության կարգավորման դանդաղ առաջընթացից, հաղորդում է BBC-ն։
Ավելի վաղ նա ասել էր, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստանի վրայով երկու տասնյակ ռուսական անօդաչու թռչող սարքերի ներթափանցումը ՆԱՏՕ-ի օդային տարածք «կարող էր սխալ լինել»։