
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ժնևը նշել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման հնարավոր վայր։ Այս մասին նա ասել է TF1-ին տված հարցազրույցում։
Ֆրանսիայի առաջնորդը մերժել է Փարիզում հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Նա նշեց, որ իրավիճակը «այլ փուլում է» և անհրաժեշտ է գտնել «չեզոք երկիր»։
«Միգուցե Շվեյցարիան, ես կողմ եմ Ժնևին։ Կամ դա կլինի մեկ այլ երկիր։ Վերջին անգամ երկկողմ խորհրդակցությունները տեղի են ունեցել Թուրքիայում՝ Ստամբուլում», - ասել է նա։
Պետության ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնում եվրոպացի առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ կայացած հանդիպմանը քննարկվել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի երկկողմ շփումների անցկացման հնարավորությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ։
Զելենսկիի հետ միասին Սպիտակ տուն են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։