Մակրոնը Իսրայելի վարչապետին կոչ է արել դադարե...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետորի ընթացքում նա կոչ է արել վերադառնալ հրադադարին Գազայում։ Այս մասին Մակրոնը գրել է X-ում։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել էոր Ֆրանսիայի համար առաջնահերթություն են բոլոր պատանդների ազատ արձակումը եւ Իսրայելի անվտանգությունը։

«Ես Իսրայելի վարչապետին կոչ եմ արել դադարեցնել հարձակումները Գազայի վրա եւ վերադառնալ հրադադարի ռեժիմինորը ՀԱՄԱՍ-ը պետք է ընդունի: «Ես ընդգծել եմ, որ մարդասիրական օգնությունը պետք է անհապաղ վերսկսվի»,- ասել է նա:

Մակրոնն ավելացրել էոր Գազայի հատվածի վերականգնման արաբական ծրագրի ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։

«Ես նաեւ կոչ եմ արել Իսրայելին խստորեն պահպանել հրադադարըորը նա ստանձնել է Լիբանանում։ Այս պահանջը վերաբերում է բոլոր կողմերին՝ ապահովելու համար խաղաղ բնակչության անվտանգությունը», - ընդգծել է նա։

Մակրոնն Իսրայելի վարչապետի հետ քննարկել է նաեւ Սիրիայի կայունացման եւ նրա լիակատար ինքնիշխանության վերականգնման հարցը։

«Մենք կշարունակենք սերտ համակարգումը իսրայելական իշխանությունների հետ այս բոլոր գերակա հարցերում։ Մերձավոր Արեւելքը կայունության կարիք ունի։ Միայն արդար եւ ամուր խաղաղությունը կարող է ապագա երաշխավորել բոլորի համար»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։