Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքն...

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու այցը Երևան «եվրոպական արժեքներ» է թողել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքին։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճին:

«Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց՝ «եվրոպական արժեքներն» ակնհայտ են»,- գրել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածվել է տեսանյութ, որտեղ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ վեճի է բռնվել մի քաղաքացու հետ և ասել.

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը, բոլորիդ կզացնելու եմ: Եթե դու Ռոբն ես, Ռոբին, Սերժին, կալուգացուն կզացնելու եմ»: