ՄԱԿ-ը նախատեսում է Անվտանգության խորհրդի նիստ...

Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է  «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում Ալբանիան նախագահելու է Անվտանգության խորհրդում և Ուկրաինայի հարցով կկազմակերպի քննարկում»,- ասել է նա։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթը կանցկացվի սեպտեմբերի 19-ից 25-ը։