ՄԱԿ-ը դադարեցրել է հումանիտար գործողություննե...

ՄԱԿ-ի հումանիտար գործողությունները Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ, Իդլիբ և Համա նահանգներում հիմնականում դադարեցվել են անվտանգության նկատառումներից ելնելով, ասվում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի հայտարարության մեջ, գրում է РИА Новости-ն։

ՄԱԿ-ը հավելում է, որ չնայած մարտահրավերներին, մարդասիրական կազմակերպությունները մոբիլիզացվում են մարդկանց կարիքները գնահատելու և հնարավորության դեպքում արձագանքման միջոցները մեծացնելու համար:

Ահաբեկչական «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն սկսեց Իդլիբի հյուսիսից՝ շարժվելով դեպի Հալեպ և Համա քաղաքներ։ Մեկ օր անց՝ նոյեմբերի 30-ին, ահաբեկիչների վերահսկողության տակ անցավ Սիրիայի և նրա շրջակայքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ ներառյալ միջազգային և Քուվեյրիս ռազմական օդանավակայանները։

Հալեպի գրավումից հետո ահաբեկչական խմբավորումները փորձել են առաջ շարժվել դեպի Համա քաղաք՝ գրավելով Մաարեթ Նուման գյուղը։ Սիրիական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Համայում ահաբեկիչների առաջխաղացումը կասեցվել է, և կառավարական զորքերն անցել են հակահարձակման՝ ազատագրելով ավելի վաղ գրավված մի շարք բնակավայրեր։