ՄԱԿ-ում տեղեկացրել են Գազայում հումանիտար կազ...

Save the Children եւ World Central Kitchen հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներն անցած օրը զոհվել են Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) հասցրած հարվածներից։ Այս մասին տեղեկացրել է ՄԱԿ օկուպացված պաղեստնյան տարածքների իրավիճակի հումանիտար համակարգող Մուհաննադ Հադին։

«Յումանիտար կազմակերպությունների եւս չորս աշխատակից սպանվել է Գազայում իսրայելական ավիահարվածների հետեւանքով։ Նրանցից երեքը World Central Kitchen-ից են եւ սպանվել են նրանց ավտոմեքենայի գնդակոծությունից Խան Յունիսում։ Եվս մեկ մարդ Save the Children կազմակերպությունից սպանվել է  մեկ այլ ավիարահվածից Խան Յունիսի հարավում»,- նշել է Հադին հայտարարությունում, որը տարածել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։

Նա նաեւ ընդգծել է, որ 2023թ. հոկտեմբերից անկլավում զոհվել է հումանիտար կազմակերպությունների ավելի քան 330 աշխատակից։ «Այդ մարդիկ փրկության վերջին միջոցն են ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների համար, որոնք գտնվում են Գազայի հատվածում անասելի պայմաններում։ Նրանց սպանությունները միջազգային իրավունքի անընդունելի խախտումներ են եւ էլ ավելի են խորացնում աղետալի հումանիտար վիճակը»,- նշել է նա։