ՄԱԿ-ում ճանաչման հարց չի քննարկվում․ Հայաստան...

Անտեղյակ աղբյուրներին տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Պակիստանի միջև արդեն իսկ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ՝ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքներին համահունչ: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Համապատասխանաբար, «ՄԱԿ-ում ճանաչման» խնդիր օրակարգում բնականաբար չկա: Մեր կողմից հաղորդակցությամբ արդեն տեղեկացրել ենք, որ երկու երկրները, զարգացնելով երկկողմ համագործակցություն, կքննարկեն նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, դա լինի ՇՀԿ, թե ԵԱՏՄ կամ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կառույց»,- նշել է նա: