ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալի կա...

Պաղեստինին ՄԱԿ-ի մշտական ​​անդամ ընդունելու որոշումը պետք է քննարկվի  Իսրայելի իշխանությունների և պաղեստինցիների կողմից։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը՝ նշելով, որ այդ հարցում պետք է փոխհամաձայնություն լինի Իսրայելի և պաղեստինցիների միջև։

 

Ավելի վաղ՝ Պաղեստինը պաշտոնապես խնդրել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քննարկել ՄԱԿ-ին անդամակցելու իր խնդրանքը։

Ներկայում Պաղեստինը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի։