ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Վիեննայ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտում է Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը, ակնդետ հետևում իրադրության զարգացմանը։ Այս մասին ասվում է գլխավոր քարտուղար պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։

Միավորված ազգերի կազմակերպությունը զորակցություն է հայտնել Ավստրիայի ժողովրդին և կառավարությանը։