Մահացել է Հունաստանի և Դանիայի արքայազն Միխայ...

Աթենքի հիվանդանոցներից մեկում մահացել է Հունաստանի և Դանիայի արքայազն Միխայիլը, ով հայտնի է որպես պատմաբան և գրող Միշել Դե Գրես կեղծանունով։ Նա 85 տարեկան էր։ Այս մասին կիրակի՝ հուլիսի 28-ին, հայտնել է Kathimerini թերթը։

Թե երբ տեղի կունենա թագավորական ընտանիքի ներկայացուցչին վերջին հրաժեշտը, դեռ չի հաղորդվում։

«Նա Ջորջ I-ի միակ կենդանի թոռն էր, քանի որ նրա հայրը՝ արքայազն Քրիստոֆերը, թագավորի հինգերորդ որդին էր, իսկ մայրը՝ Բուրբոնների տան Օռլեանցի Ֆրանչեսկան», - գրել է թերթը:

Պարբերականըը նշել է, որ արքայազն Միխայիլը մեծացել է Մարոկկոյում և Իսպանիայում, սակայն նրան միշտ գրավել է հունական պատմությունն ու մշակույթը։ Ֆրանսիայում ուսումն ավարտելուց հետո վերադարձել է հայրենիք և ծառայել հեծելազորում և զրահախմբում։

1965 թվականին նա սիրահարվել է նկարչուհի Մարինա Կարելլային, ամուսնացել նրա հետ և հրաժարվել հունական գահից։

Արքայազնը լայնորեն հայտնի էր նաև որպես գրող։ Նա գրել է մի քանի ամենավաճառվող պատմավեպեր։

«Նրա կարիերան սկսվեց 1970 թվականին, և նա ամեն օր անխոնջ աշխատում էր՝ գրելով կամ հետազոտելով, իրեն զբաղեցրած պատմական բազմաթիվ թեմաների շուրջ՝ Հունաստանից մինչև Օսմանյան կայսրություն: Մեր Բուբուլինայից մինչև Ժաննա Լորենացին նա գիտեր, թե ինչպես իր պատմություններում հավասարակշռել ճշմարտության և հորինվածքի նուրբ գիծը»,- ասվում է պարբերականում: