
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրով մեկ ավելի քան 4,5 միլիոն իշխանամետ աշխարհազորայինների տեղակայման մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Իսպանական պաշտոնական EFE լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Մադուրոն պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կրկնապատկել է պարգևատրումը՝ 25 միլիոն դոլարից հասցնելով 50 միլիոն դոլարի՝ Վենեսուելայի նախագահի ձերբակալմանը հանգեցնող տեղեկատվության համար։
«Այս շաբաթ ես կսկսեմ հատուկ ծրագիր, որի շրջանակում ավելի քան 4,5 միլիոն աշխարհազորայիններ կտեղակայվեն երկրի ամբողջ տարածքում», - ընդգծել է լատինաամերիկյան երկրի նախագահը։
Նա պարզաբանել է, որ այս որոշումը պատրաստվել է «խաղաղությունն ապահովելու ծրագրի» շրջանակում և կոչ արեց աշխարհազորայիններին մնալ «պատրաստ, ակտիվ և զինված»։