ԼՂ միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումներն...

Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները: Այս մասին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հարցով քննարկման ժամանակ ասաց Ֆրանսիայի ներկայացուցիչը:

«Վերջին շրջանի իրադարձությունները շատ են մեզ մտահոգել: 2 հանգամանք եմ ուզում ընդգծել, նախ` ԼՂ միջանցքի ազատ տեղաշարժի սահմանափակումներն անընդունելի են: Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքն է ԼՂ բնակչության մեկուսացումը, մարդասիրական հետեւանքներն օրեցօր վատթարանում են: Ֆրանսիան կոչ է անում անվերապահորեն վերսկսել ապրանքների եւ պարագաների տեղաշարժը Լաչինի միջանցքով, միաժամանակ լիովին ապահովելով ազգաբնակչության իրավունքները: Ֆրանսիան կոչ է անում ի կատար ածել եռակողմ հայտարարությամբ նախատեսված հանձնառությունները, խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է: Ֆրանսիան նաեւ ընդգծում է, որ Ադրբեջանի ստանձնած հանձնառության համաձայն պետք է երաշխավորված լինի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով»,-ասաց նա:

Ֆրանսիայի ներկայացուցիչն ասաց,  որ Ֆրանսիան կոչ է անում  անմիջապես ազատ հասանելիություն ապահովել մարդասիրական կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի գործակալությունների համար:

«Ֆրանսիան կոչ է անում երկու կողմերին  ստեղծել միջավայր, որը նպաստավոր կլինի ընթացող բանակցություններում հաջողության հասնելու համար եւ առաջընթացի համար, որը պետք է  միայն երկխոսությամբ լինի եւ ոչ ուժի գործադրմամբ, այդ թվում երախավորվեն իրավունքներն ու երաշխիքները Ղարաբաղի բնակչության համար: Եվրամիությանը զուգահեռ Ֆրանսիան կշարունակի սատարել երկխոսության ջանքերը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ, մենք կսատաարենք բոլոր քննարկվող թեմաների ուղղությամբ  առաջընթացին, հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի ուղղությամբ, սահմանազատման ու սահմանգծման եւ հաղորդակցությունների բացման եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Ֆրանսիան պատրաստ է բոլոր կողմերի հետ աշխատել, օգնել հասնել արդյունքների»,-ասաց նա: