ԼՂ հակամարտության կարգավորման համար հայկական...

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ ԼՂ հակամարտությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգության գլխավոր սպառնալիքը:

Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանը երկրի ներսում հաջողությունների չի հասել, դրա համար հույսը կապում է սփյուռքի օգնության հետ, սակայն միայն սփյուռքի միջոցները բավարար չեն կայուն զարգացման համար:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև չի մոռացել և հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման համար հայկական ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: