Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցում էին «Սերամիզիա» կերամիկական սպասքի գործարանի բացման արարողությանը: Ելույթներից և ժապավենը կտրելուց հետո վարչապետն ու Գագիկ Ծառուկյանը շրջայց կատարեցին գործարանի տարածքով։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացավ արտադրության ընթացքին։
Վարչապետին ճանապարհելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։