
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է անհապաղ հրաժարական տա․«Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ Միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Ի հեճուկս ԱԺ-ի գործող պաշտոնյա չի կարող լինել և վերջ։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։
Գրառման տակ մեկնաբանություն է թողել քաղաքացի Սմբատ Խանվելյանը։ Քաղաքացու մեկնաբանությանը պատգամավորը պատասխանել է սպառնալիքով․«Երիտասա՛րդ, Ձեզ կարգի հրավիրեք։ Պատշաճ տոնով խոսե՛ք, այլապես ռիսկ կա, որ անբարենպաստ հետևանքներ ունենա։ Ինձ երևի չեք ճանաչում։ Զգուշացնում եմ մի անգամ։ Լավ մնացեք։ Սմբատ Խանվելյան ջան ինքնապահպանման բնազդիդ հետ կապված խնդիր ունես։ Դադարեցրա։ Դեռ ուշ չէ»։