Լուկաշենկոն հայտարարել է, որ երկնային գրասենյ...

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ խնդրելու է երկնային գրասենյակին չոր եղանակ՝ բերքահավաքի ժամանակահատվածի համար։

«Խնդրելու եմ երկնային գրասենյակին, որ չոր եղանակ տա։ Որովհետև մենք արդեն մտել ենք բերքահավաքի մեջ։ Մենք սկսել ենք հնձել գարին, և, կարծես, վատ չէ ձմեռային գարին։ Այն, ինչի համար մենք պայքարում էինք, ստացանք լավ արդյունք»,- ասել է պետության ղեկավարը՝ մարզերում իր օգնականների և շրջանային գործադիր կոմիտեների նախագահների նշանակման արարողության ժամանակ։

Նախագահի խոսքով, որոնց մեջբերում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այս տարի դաշտերում բերքը լավ է, և պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի այն հավաքվի առանց կորուստների։ «Առանձնահատկությունն այն է, որ պետք է, որպեսզի կոմբայնները և հացահատիկի հոսքագծերը կարգին լինեն։ Դուք էլ եք տեսնում, որ անձրևներ են գալիս։ Աստված տա, որ դադարեն։ Բայց վաղը-մյուս օրը հյուսիս-արևմուտքից դեպի մեզ շարժվող ցիկլոնը դեռ բավական կցնցի մեզ։ Սա ես տիեզերքից արված նկարներով եմ նայել։ Ուստի մենք պետք է սա հաղթահարենք»,- նշել է նա։