Այսօր «ԹԻՄ տելեկոմ» ինտերնետ կապի խափանումից հետո տելեգրամյան ալիքներից մեկը գրել է, թե ինտերնետի խափանումը եղել է ոչ թե տեխնիկական խոտանի պատճառով, այլ դիտավորություն է:
Ըստ տելեգրամյան ալիքի՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն է հատուկ կազմակերպել խափանումը, որպեսզի պետական աշխատողները հնարավորություն չունենան դիտել Ռոբերտ Քոչարյանի այսօր հրավիրած ասուլիսը։
«Անհեթեթությունները չեմ կարող մեկնաբանել»,- ընդգծեց Ավինյանը։
Նշենք, որ ինտերնետ կապի խափանման վերաբերյալ հայտարարություն է տարածել «ԹԻՄ տելեկոմ» ընկերությունը՝ հայտնելով, որ այն ընդհատվել է միջազգային կապուղիների խափանման պատճառով: Ընկերությունից հավելել են, որ ներկա պահին հասանելի են միայն ձայնային ծառայությունները։



