Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր...

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) շարունակում է մշտապես հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին»,- ասվում է հաղորդագրությունում։