Լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ...

Կարծում եմ՝ լրագրողների իրավունքները բավականին պաշտպանված են, բայց այս պահին էլ մենք լրատվամիջոցների հետ կապված օրենսդրական փաթեթ ենք մշակում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների իրավունքների ոտնահարման դեպքերին:

«Այդ օրենսդրական փաթեթի մշակման քննարկումներին լրատվամիջոցները հնարավորություն կունենան ներկա գտնվելու: Այն միտված է շուկան կարգավորելուն և խնդիրները լուծելուն»,- ասաց նախարարը:

Հարցին՝ ճեպազրույցները կառավարության անդամների հետ վերջին մի քանի տարին անցկացվում են դրսում, ԱԺ-ում չեն կարողանում տեղաշարժվել ազատ, խոսնակներ կան, որոնք իգնոր են անում իրենց չցանկացած լրագրողներին, այս ֆոնին ինչպե՞ս է պատկերացնում կարգավորումները, այն դեպքում, երբ մինչև 18 թվական կառավարության դահլիճ էին հասնում լրագրողները, նախարարն ասաց. «Եթե ունեք լավարկումների հետ կապված օրենսդրական նախաձեռնություններ, առաջարկում եմ միասին քննարկենք, որ ձեր իրավունքներն ավելի պաշտպանված լինեն»: