Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փ...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոր մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ կատարած այցից: Նա տեղեկացրել է, որ Երևանի տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել են Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։

«Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։

Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը Երևանում»,- նշել է Ավինյանը: