
Լոնդոնում մեկնարկել է անօրինական միգրացիայի թեմայով երկօրյա գագաթնաժողով, որին մասնակցում են 40 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ֆրանսիայից, Վիետնամից, Ալբանիայից, Իրաքից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Միջազգային այս հանդիպումն իր տեսակի մեջ առաջինն է։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հույս ունի, որ բանակցությունների ընթացքում հետագա աշխատանքի համար գաղափարներ կառաջարկվեն։
«Երբեք չի եղել այս թեմայի շուրջ մարդկանց ավելի մեծ հանդիպում՝ ուղղված իրական միջազգային ջանքերի կառուցմանը՝ հաղթելու կազմակերպված միգրացիայի հանցագործությունը», - գագաթնաժողովի բացմանն ասել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Գագաթնաժողովից առաջ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 33 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրի մարդկանց թրաֆիքինգի ցանցերը խաթարելու և դատական հետապնդումները խթանելու համար։
2025 թվականի ընթացքում Լա Մանշի նեղուցն անցել է ավելի քան 6000 մարդ, ինչը փոքր նավակներով ժամանումների ռեկորդային ցուցանիշ է տարվա առաջին եռամսյակի համար։